Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Հետխորհրդային նորանկախ պետությունների ղեկավարումն անցավ պետական կառավարման մասին աղոտ պատկերացում ունեցող ոչ պրոֆեսիոնալների ձեռքը

Հետխորհրդային նորանկախ պետությունների ղեկավարումն անցավ պետական կառավարման մասին աղոտ պատկերացում ունեցող ոչ պրոֆեսիոնալների ձեռքը
18.06.2025 | 20:01

Մեր ներկա վիճակը մեծամասամբ պայմանավորված է մեր ունեցած պետական կառավարման բուն էությամբ, որն էլ գալիս է նրանից, թե տվյալ բարոյահոգեբանական պայմաններում հասարակության որ խավը ամենամեծ շանսն ունի ղեկավար պոստերը զբաղեցնելու, մի բան, որը անմիջական առնչություն ունի խորհրդային ժամանակների կենտրոնի կողմից միութենական հանրապետությունների ու այլ ծայրամասերի կառավարման մեխանիզմի հետ։

Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ խորհրդային ժամանակներում հանրապետությունների ու այլ ծայրամասերի կառավարման կարևորագույն հարցերը լուծվում էին միայն կենտրոնում և, այս իմաստով, լոկալ կառավարողներից, թեկուզ և հայրենասեր, պահանջվում էին այլ որակներ։

Դա մի իրավիճակ էր, որն առաջ էր մղում այնպիսի մարդկանց, որոնք կարող էին լեզու գտնել կենտրոնի հետ, և որոնց ցանկացած նախաձեռնություն, որը հակասում էր կենտրոնի գաղափարախոսությանը և սահմանված չափից ավելի ուներ ինքնուրույնության բաժին, մերժվում էր վերևներից։

Նույնը կատարվում էր նաև կառավարման ավելի ցածր շերտերում, միութենական ենթակայության բոլոր գործարաններում ու այլ կազմակերպություններում։

Դա միութենական հանրապետություններում ստեղծեց վերնախավային հատուկ մենթալիտետով կաստա, որն իր գործունեության մեջ խիստ սահմանափակված էր։

Դրանք գործողությունների կոնկրետ շրջանակից դուրս չեկող մարդիկ էին, որոնք իրենց գործունեության մեջ խոր գաղափարների կարիքը չունեին, քանի որ իրենց փոխարեն մտածողներ կային և, ավելին, նրանք իրենց գոյության կարդինալ հարցերի մեջ խորանալու հնարավորություն ու կարիք էլ չունեին։

Հենց նման մարդիկ էլ ժառանգեցին իշխանությունները նորանկախ նախկին խորհրդային հանրապետություններում՝ գիտելիքի խոր տեսակով չծանրաբեռնված գործողության մարդիկ, որոնց կյանքի անվտանգության հարցը ևս լուծվում էր նույն կենտրոնի կողմից։

Այսինքն, դրանք այնպիսի մարդիկ էին, որոնցից ամեն մեկին ասվում էր, որ եթե նա իր ոլորտում իր վրա դրված պարտականություններն ու պլանները կատարի, ապա նա իր կյանքի ու գոյության հետ կապված բոլոր կարդինալ պրոբլեմների հետ գործ չունի, քանի որ դրանց բոլորի լուծումը դրված է կենտրոնի վրա։

Դա նշանակում էր, որ այդ մարդիկ պետական կառավարման հիմնարար պրոբլեմների հետ չէին շփվում, ներառյալ արտաքին քաղաքականությունը և ներքին ու տնտեսական քաղաքականության գլխավոր հարցերը։

Այնինչ, միայն նման բարձր մակարդակի պետական քաղաքականության մեջ փորձ ունեցողների շարքերից են դուրս գալիս պետական մարդիկ։

Իսկ պետական կառավարում ասածն էլ այսբերգի նման բան է, նրա երևացող մասը ընդհանուր օգտագործման համար է, իսկ ստորջրյա մասը, որի մասսան շատ ավելի մեծ է՝ ոչ ընդհանուր օգտագործման համար և հենց այդ ստորջրյա մասն էր, որ մենք և նորանկախ ուրիշները չունեին։

Եվ այդ պայմաններում բոլոր հետխորհրդային նորանկախ պետությունների ղեկավարումն անցավ պետական կառավարման մասին աղոտ պատկերացում ունեցող ոչ պրոֆեսիոնալների ձեռքը, որոնք բոլորն էլ պոտենցիալ ձոխողված պետական տեսակի միավորներ էին, բացառությամբ առաջին անհրաժեշտության բնական ռեսուրսներ ունեցողների։

Վերջիններս էլ, իրենց ունեցած ռեսուրսների շնորհիվ, սկսեցին շփվել բարձր քաղաքականության ոլորտին առնչվող մեծ գործերի հետ, մի բան, որը մարդկանց կողմից մասշտաբային մտածողության տեր դառնալու միակ ճանապարհն է։

Իսկ անռեսուրս խեղճերի մտածողությունն էլ մնաց նույն նախնական խեղճուկրակ մակարդակի վրա։

Խեղճություն ամենայն հայոց։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3609

Մեկնաբանություններ

漏脙漏脣鈥犆偮ッ兟γ偮偮兟⒚⑩偓锟矫吢久兟ッ吢该偮/1352197527">Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Մնում է, որ քրիս­տո­նեա­կան ու­ղուց շեղ­ված­նե­րը հաս­կա­նան ա­յա­թո­լա Խա­մե­նեիի ու­ղեր­ձի ի­մաս­տը
Մնում է, որ քրիս­տո­նեա­կան ու­ղուց շեղ­ված­նե­րը հաս­կա­նան ա­յա­թո­լա Խա­մե­նեիի ու­ղեր­ձի ի­մաս­տը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ընդդիմության դոնքիշոտյան կռիվը խոսափողահողմաղացների դեմ
Ընդդիմության դոնքիշոտյան կռիվը խոսափողահողմաղացների դեմ